Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Չինաստանը հեղափոխության է պատրաստվում ֆուտբոլում

Չինաստանը հեղափոխության է պատրաստվում  ֆուտբոլում
09.02.2016 | 02:40

Այն, ինչ արեցին չինական ակումբներն այս ձմեռային տրանսֆերային պատուհանում, նման է պայթյունի: Ծախսվել է 150 միլիոն եվրո: Եթե նկատի առնենք այն դինամիկան, որ արձանագրվում է այստեղ, շատ շուտով վրա կհասնեն ժամանակներ, որ անգամ աշխարհի ֆուտբոլային գերակումբների համար կդառնան երազային իրենց արաբ շեյխ տերերով, թաքնված ու բացահայտ միլիարդատերերով: Իհարկե, ձեռք բերած ֆուտբոլիստները Մեսիի, Ռոնալդուի կարգի աստղեր չեն, բայց և ֆուտբոլային աշխարհում հետք չթողածներից էլ չեն: Մասնավորապես «Շանհայ Շենհուա» են տեղափոխվել Նիկոլյա Անելկան ու Դիդիե Դրոգբան: Ճիշտ է, սա ավելի շուտ նման է թոշակի գնալուց առաջ մի փոքր էլ զվարճանալու, բայց նրանք իրենց փամփշտակալում դեռ փամփուշտներ ունեն պահած, իսկ փորձի փոխանակման, վարպետության դասերի անցկացման առումով պարզապես անփոխարինելի կլինեն չինական համեմատաբար երիտասարդ ֆուտբոլի աճող կադրերի համար, որովհետև երիտասարդներն ուրիշ էլ որտե՞ղ կարող են առնել ֆուտբոլային անմոռանալի դասեր, եթե ոչ աստղերի կողքին:
Չինաստանում ֆուտբոլը որակապես նոր աստիճանի բարձրացնելու համար արվող քայլերը չափազանց տպավորիչ են: Մեծ տերությանը վայել կարգով այստեղ նախանձախնդիր են այն բրենդի վերածելու հարցում ու հաստատ կհասնեն դրան, որովհետև մասնավորի թիկունքին կանգնած է պետությունը, ու փողի հարցում քչություն ասված բանը չկա: Զորօրինակ, չինացիները վայրկյան իսկ չերկմտեցին Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին հիսուն միլիոն ֆունտ սթեռլինգ վճարելու ու նրան չինական ֆուտբոլի դեսպան ընտրել-նշանակելու համար: Բրիտանացին նաև զգալի աշխատանք է տանում երկրի ներսում ֆուտբոլը տարածելու հարցում: Այս քաղաքականության արդյունքում պատահական չէ, որ ֆուտբոլը հսկա քայլերով է զարգանում Չինաստանում: Դրա համոզիչ վկայություններից մեկն էլ մարզադաշտ հաճախողների թվի կտրուկ աճն է, նոր մարզադաշտերի երևան գալը:
Տրանսֆերային պատուհանում չինացիների այսպես ակտիվանալը բնավ էլ պատահական չէ: Ակումբային ֆուտբոլի ակտիվացումն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային հավաքականի ամրապնդմանը, որի միակ բարձրագույն նվաճումը, եթե դա այդպիսին կարելի է համարել, 2002-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալն էր, որտեղ, ի դեպ, երեք պարտություն են կրել խմբային փուլում ու դուրս մնացել հետագա պայքարից: Նկատենք, որ վերջին տարիներին երկրի ազգայինի հետ աշխատել են այնպիսի պրոֆեսիոնալներ, որպիսիք են Մարչելո Լիպին, Լուիս Ֆելիպե Սկոլարին:
Վերջում նշենք 2016-ի ձմեռային տրանսֆերային պատուհանում արված առաջին հինգ նշանակալից գնումները.


Ջեքսոն Մարտինես (Կոլումբիա), 42 մլն («Գուանչժո Էվերգրանդ»),
Ռամիրես (Բրազիլիա), 28 մլն («Ցզյանսու Սունին»),
Էլկեսոն (Բրազիլիա), 18,5 մլն («Շանհայ Թելեյս»),
Ժերվինիո (Կոտ դ’Իվուար),18 մլն («Խեբեյ Չայնա Ֆորչուն»),
Պաուլինիո (Բրազիլիա), 14 մլն («Գուանչժո Էվերգրանդ»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ